Հայաստանը 50 միլիոն եվրո կստանա ջրամբար կառուցելու համար
                        Գերմանիայի Վերակառուցման բանկը Հայաստանին 50 միլիոն եվրո կհատկացնի՝ ջրամբար կառուցելու համար: Նախագիծն այսօր հաստատվել է ՀՀ Կառավարությունում: 
Միջոցները կհատկատցվեն Ախորյան գետի վրա գտնվող  Թուրքիայի սահմանին Կապսի ջրամբարի վերակառուցման համար: Եվս 2 միլիոն կհատկացվի որպես գրանտ՝ տեխնիկական վերազինման համար: 
Ջրամբարի ծավալը կկազմի 25 մլն խմ:  Այն կնպաստի Ախուրյանի վերին հոսանքների ջրերի կառավարմանը:  
Միջոցները տրամադրվել են 15 տարի ժամկետով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

