ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն խորհրդակցությունները Իրանի և Ուկրաինայի հարցերով
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բրուքլինյան ինստիտուտում կայացած «Սաբան» ֆորումում հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն Ուկրաինայի ճգնաժամի և Իրանի միջուկային խնդրի հարցերով խորհրդակցությունները, գրում է The Washington Post պարբերականը:
«Մենք որոշ տարաձայնություններ ունենք Ուկրաինայի հարցում և պայմանավորվել ենք տեղեկատվության փոխանակումներ կատարելու և երկխոսությունը շարունակելու շուրջ»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բազելում կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների 21-րդ նիստի շրջանակում Ուկրաինայի հարցով քննարկում էին անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: