Ադրբեջանում ևս մի ամերիկյան կազմակերպություն դադարեցրեց իր գործունեությունը
                        Ամերիկյան Peace Coprs ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում իր 11-ամյա գործունեության ավարտի մասին: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը: Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում, որպեսզի կազմակերպությունը շարունակի իր գործունեությունը Ադրբեջանում: 
«Իհարկե, մենք հիասթափված ենք այդ որոշմամբ»,-ասել է Դերեքը: 
Նշենք, որ Peace Corps-ը հումանիտար կազմակերպություն է: Այն կամավորներ է ուղարկում աղետից տուժած երկրներ: Ռուսատանում այն գործել է 1992 թ-ից և դադարեցրել գործունեությունը 2002 թ-ին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

