Ռուսաստանում ռասիզմի դեպքերի և զոհերի թիվը՝ 2014թ-ին
                        Ըստ վիճակագրության՝ 2014թ-ի սկզբից Ռուսաստանում ռասիստական բռնության զոհ է գնացել 19 , վիրավորվել է 97 մարդ: Նրանցից 2-ը սպանելու սպառնալիքներ են ստացել: Ռասիստական հարձակումներ գրանցվել են Ռուսաստանի-ի 24 շրջաններում: 
Այս տարվա նոյեմբեր ամսին Մոսկվայում այլատացության և նեոնացիստական հարձակման հետևանքով դանակահարվել է ոչ սլավոնական արտաքին ունեցող՝ մահմեդականի պես հագնված մի կին:
Հայտնի է նաև , որ նոյեմբերին գրանցվել է վանդալիզմի 8 դեպք, իսկ ողջ տարվա ընթացքում ՝48 դեպք  32 շրջաններում: 
Վերջին տվյալներով՝ 4 մարդ մեղադրվել է ատելության մոտիվներով ռասիստական բռնություն գործադրելու համար, 7-ը դատապարտվել են Ռուսաստանի 4 շրջաններում: 
Տարվա սկզբից երկրի 16 շրջաններում, հաշվի առնելով ատելության մոտիվը` ռասիստական բռնության համար  18 մեղադրական դատավճիռ է կայացվել 39 մարդու նկատմամբ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

