Դադարեցրեք արյունահեղությունն Ուկրաինայում. Պուտին
                        ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն կոչ  է անում անհապաղ դադարեցնել Ուկրաինայի հարավում ընթացող ռազմական գործողությունները: 
«Իրավիճակը ողբերգական է, մարդիկ մինչ օրս զոհվում են: Հուսով եմ, որ մոտ ապագայում կրակը դադարեցնելու որոշում կկայացվի»,-ասել է նա: 
Պուտինը նաեւ նշել է, որ խնդիրը քննարկվել է Ֆրանսիայի նախագահ ֆրանսուա Օլանդի հետ: «Ռուսաստանը եւ ֆրանսիան հանդես են գալիս արյունահեղությունը դադարեցնելու կոչով»,-հավելել է նա:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

