7840 դիտում
17:56 08-03-2018
Սումգայիթը խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր. Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավոր
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը («Վրացական երազանք» կուսակցություն) Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ խորհրդարանում հանդես է եկել դատապարտող հայտարությամբ․
«Խորհրդային միության փլուզումը մի շարք ողբերգական իրադարձություններով է ուղեկցվել:
Արյունալի էթնիկ կոնֆլիկտներ են եղել, զոհվել են բազմաթիվ մարդիկ: Այս տարի լրանում է Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը: Խորհրդային միության փլուզման ժամանակ սա խաղաղ բնակչության առաջին զանգվածային արյունահեղությունն էր:
Սումգայիթի ողբերգության պատմությունը առաջին հերթին լարել է հայ և ադրբեջանցի ժողովուրդների հարաբերությունները, որոնք, ցավոք, այսօր նույնպես հեռու է ցանկալի խաղաղությունից: Ցավով ցանկանում եմ հիշել այն խաղաղ բնակիչներին, ովքեր մահացել են ԽՍՀՄ փլատակներում և ցանկանում եմ, որ Սումգայիթի արյունահեղությունը որևէ այլ վայրում երբեք չկրկնվի»։
Նմանատիպ նյութեր
2521 դիտում
09:31 07-12-2014
Դադարեցրեք արյունահեղությունն Ուկրաինայում. Պուտին
Այս բաժնից
562 դիտում
18:56 28-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մանիլայում ՀՀ տնտեսության վերաբերյալ զեկույց է ներկայացրել
559 դիտում
18:43 28-11-2024
Անահիտ Մանասյանն ու Մարյա Վախենարն անդրադարձել են կանանց իրավունքների ոլորտում առկա խնդիրներին
1108 դիտում
18:22 28-11-2024
Աննայի գրպանում ման եկեք այն՝ ինչ պետք է․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ