Մեքսիկայի քաղաքացին ինքնահրկիզվել է
                        Մեքսիկայի քաղաքներից մեկում` Տուստլա-Գուտյերրեսում քաղաքացին ինքնահրկիզվել է` այդ կերպ իր բողոքն արտահայտելով ոստիկանների կողմից իր հարազատին ձերբակալելու վերաբերյալ: 
Քաղաքացին լուրջ այրվածքներ է ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Նրա հորեղբայրը մայիսից ձերբակալված է` եղջերավորների  հոտը գողանալու մեղադրանքով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

