211652_close_icon
views-count4090 դիտում article-date 18:35 15-10-2020

Քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել Վճռաբեկ դատարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ. ArmLur.am

Հոկտեմբերի 13-ին ժ.10.58-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ գտնվում է Վճռաբեկ դատարանում ու պատրաստվում է ինքնահրկիզվել: Ժ.11.00-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմացից ինքնասպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 63-ամյա Ռազմիկ Դավթյանը, որը Վճռաբեկ դատարանի դիմաց փորձել է ինքնասպանություն գործել հրկիզման եղանակով: [url=https://armlur.am/1052088/?fbclid=IwAR3cx0eHGMEvJiaNQGluHqcLgVkHRaz8qOxrvVdouPbubROJ07e-7tNMyJk]ArmLur.am[/url]-ին հայտնի դարձավ, որ Ռազմիկ Դավթյանը տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մանրամասները՝ [url=https://armlur.am/1052088/?fbclid=IwAR3cx0eHGMEvJiaNQGluHqcLgVkHRaz8qOxrvVdouPbubROJ07e-7tNMyJk]ArmLur.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր