Ֆրանսիայի նախագահը ժամանել է Մոսկվա Վ. Պուտինին հանդիպելու համար
                        Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը ժամանել է Մոսկվա:
Նրա օդանավը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում: 
Հենց այնտեղ՝ օդանավակայանի կառավարական մասնաշենքում  էլ երկու երկրների նախագահներն արդեն հանդիպել են միմյանց, հայտնում է Itar-tass գործակալությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

