Ֆրանսիայի նախագահը չնախատեսված այցով ժամանում է Մոսկվա
                        Մոսկվայում այսօր տեղի է ունենալու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի չծրագրված հանդիպումը: 
Տեղեկությունը, որը տարածել է Ելիսեյան պալատը, հաստատել է նաև Կրեմլի մամլո ծառայությունը: Օլանդը Մոսկվա կժամանի Ղազախստանից: 
Interfax գործակալությունը իր հերթին փոխանցում է, որ նախօրեին Աստանայում Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները պետք է համատեղ աշխատանք սկսեն՝ ուղղված այդ այդ երկրների միջև լարված հարաբերությունների թուլացմանը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

