Մեսսին արժանի է բոլոր մրցանակներին, որոնք կան ֆուտբոլում. Ռակիտիչ
«Բարսելոնա»-ի խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը գովասանքի խոսքեր է հղել իր թիմակից Լիոնել Մեսսիի հասցեին:
«Մեսսին պետք է ոչ միայն «Ոսկե գնդակ»-ը ստանա, այլև բոլոր մրցանակները, որոնք կան ֆուտբոլում: Յուրաքանչյուր օր նրան տեսնելը և նրա հետ մարզվելը հիանալի իրադարձություն է: Կարծում եմ, որ Մեսսին ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստն է : Այո, կան նաև Պելե, Պարադոնա…Բայց Մեսսին բացառիկ է»,- նշել է Ռակիտիչը: