Դոնեցկում հունվարին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը ծրագրում է 2015 թվականի հունվարին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է ԴԻՀ-ի Գերագույն խորհրդի խոսնակ Անդրեյ Պուրգինը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում անցկացվեցին ԴԻՀ-ի և ԼԻՀ-ի ղեկավարների և պատգամավորական ընտրություններ:
Քվեների ամփոփիչ հաշվարկով ԴԻՀ-ի ղեկավար ընտրվեց Ալեքսանդր Զախարչենկոն, իսկ ԼԻՀ-ի ղեկավար՝ Իգոր Պլոտնիցկին: