Ֆրանսիայում էկո-թաղամաս կկառուցեն. ֆոտոշարք
Ճարտարապետական MVRDV ընկերությունն ավարտել է Pushed Slab կոչվող գրասենյակային համալիրի կառուցումը Փարիզի 13-րդ շրջանում:
19.000 քմ մակերեսով շինությունը ապագայում կառուցվող էկո-թաղամասի դեռևս միակ գերէներգաարդյունավետ շինությունն է Ֆրանսիայում:
Այս համալիրն ապահովված է գերժամանակակից էներգաարդյունավետ տեխնոլոգիաներով, տեղադրված են արևային համակարգերի վահանակներ, որոնցից հնարավոր է տարեկան ստանալ 90 ՄՎ «կանաչ» էլեկտրաէներգիա, որը նաև տաք ջրով կապահովի ողջ համալիրը:
Ի դեպ, Pushed Slab –ում էլեկտրաէներգիայի սպառումը մեկ տարում 1 քմ-ի համար կկազմի 46կվ/ժամ: