Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծում է, որ 2014 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակը» պետք է հաձնվի Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներից մեկին: Հիշեցնենք, որ պատվավոր մրցանակին հավակնում են «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
«Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ֆանտաստիկ խաղացողներ են, սակայն մրցանակը պետք է շնորհիվ աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականի խաղացողներից մեկին: Թոմաս Մյուլլերը, տոնի Կրոսը և Բաստիան Շվայնշտայգերը մեծագույն խաղացողներ են,սակայն ես «Ոսկե գնդակը» կհանձնեի Շվայնշտայգերին»,-Սքոուլզի խոսքերը մեջբերում է The Independent-ը: