Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հայտարարել է, որ Պորտուգալիայի հավաքականի և «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս տարի արժանի է «Ոսկե Գնդակին»:
«ՖԻՖԱ-ն պարտավոր է «Ոսկե գնդակը» հենց հիմա տալ Ռոնալդուին: Նա նվաճել է Չեմպիոնների Լիգան ու Եվրո-2016-ը:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսին և Ռոնալդուն են: Հենց այս երկուսը: Գրիզմանը նույնպես փայլուն մրցաշրջան անցկացրեց», ասել է Պոգբան: