Ուկրաինայում Լեհաստանի դեսպան Հենրիխ Լիտվինը հայտարարելէ, որ Լեհաստանը սկսել է Ուկրաինային ածխի մատակարարումը՝ ըստ պայմանավորվածության: Այս մասին հաղորդել է ««Пресса Украины»-ն:
Դեսպանի խոսքով՝ առայժմ մատակարարումների ծավալը մեծ չէ:
«Այդ իսկ պատճառով դեռ մեծ պայմանագրեր չենք կնքում, սակայն կան բազմաթիվ փոքր պայմանագրեր, որոնցով նախատեսվում է լեհական ածուխը հասցնել ուկրաինացի շրջանային և տեղական սպառողներին»,-պարզաբանել է Լիտվինը: