211652_close_icon
views-count1364 դիտում article-date 19:59 06-08-2014

Գոլազուրկ ոչ-ոքի` Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների խաղում

ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի և Իրանի երիտասարդական հավաքականների միջև տեղի ունեցավ երկրորդ ընկերական հանդիպումը: Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին տեղի ունեցած խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաղթել էր 1:0 հաշվով: Կողմերի միջև կայացած այսօրվա խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Խաղի առաջին վտանգավոր պահը ստեղծվեց 13-րդ րոպեին, երբ Ղուկաս Պողոսյանը շրջանցեց մրցակցի 3 ֆուտբոլիստների և հարվածեց դարպասին, սակայն գնդակը մի փոքր շեղ ընթացավ նպատակակետից: Առաջին խաղակեսի վերջնամասում տարածքային առավելությանը տիրեցին հյուրերը, սակայն չկարողացան իրական գոլային պահեր ստեղծել Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի ուղղությամբ: Փոխարենը աչքի ընկնելու համար հիանալի պահ ստացավ Գևորգ Լոռեցյանը, ում մոտ 20 մետրից կատարած հարվածից գնդակը հպվեց դարպասաձողին: Խաղավարտից երկու րոպե առաջ մրցավարը երկու կարմիր քարտ ցույց տվեց Իրանի հավաքականի խաղացողներին: Նախ սիմուլյացիայի համար 2-րդ դեղին քարտը ստացավ և խաղադաշտից հեռացվեց Ֆարշեդ Եսմաիլին, իսկ այնուհետև մրցավարին հրելու համար կարմիր քարտով պատժվեց նաև Բեհնամ Բարզայը:

Նմանատիպ նյութեր