Իրանը հաստատել է ԱՄՆ-ի այն տեղեկությունը, որ հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին
Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմփուրը հաստատել է Սպիտակ Տան տարածած տեղեկությունն այն մասին, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին նա հայտնել է բրիտանական The Guardian պարբերականին տված հարցազրույցում:
Ռահիմփուրի խոսքով՝ Իրանը դա արել է Իրաքում իր ընկերների շահերից ելնելով:
«Այդ հարցում մենք ամերիկացիների հետ գործողությունների համաձայնեցում չենք ունեցել: Մենք ավիահարվածները հասցնելու համար պայմանավորվել էին Իրաքի կառավարության հետ»,-մեջբերում է թերթը իրանցի դիվանագետի խոսքը: