Իրանը հերքել է ԻԼԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելու ԱՄՆ-ի տարածած տեղեկությունը
Իրանի Զինված ուժերը ԱՄՆ-ի հետ ուղղորդված հարվածներ չեն հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ, գեներալ Մասուդ Ջազաերին, տեղեկացրել է իրանական Fars Գործակալությունը:
Ավելի վաղ Պենտագոնի մամլո խոսնակ, փոխծովակալ Ջոն Քիրբին հայտարարել էր, թե Իրանի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» դիքերին:
«Մենք ունենք ապացույցներ, որ Իրանն իսկապես վերջին օրերին իր F-4 Phantom կործանիչներով հարվցածներ է հասցրել ԻԼԻՊ-ի դիրքերին»,-ասել է Քորբին: