Ֆրանսիան դրամական փոխհատուցում կտա հոլոքոստի զոհերին
                        Ֆրանսիայի իշխանությունները դրամական փոխհատուցում կտրամադրեն հոլոքոստի զոհերին, որոնք Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ աքսորի ճանապարհ էին բռնել Ֆրանսիայի երկաթգծի միջոցով:
Փոխհատուցման ֆոնդը կկազմի 60 միլիոն դոլար: Դրամական փոխհատուցում կստանան նրանք, ովքեր SNCF  ընկերության գնացքներով տեղափոխվել էին նացիստների համակենտրոնացման ճամբարներ: 
Պատերազմի ժամանակ ընկերության գնացքները տեղափոխել են մոտ 76  հազար հրեայի:  2010 թվականին SNCF-ը ներողություն էր խնդրել՝ ժամանակին ողբերգությանը նպաստելու համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

