12121 դիտում
22:43 05-12-2014
Օմսկի բնակիչները 73-ամյա թոշակառուին մեքենա են նվիրել՝ հրկիզված «Москвич»-ի փոխարեն. լուսանկարներ
Նոյեմբեր ամսին Օմսկ քաղաքի բնակիչ, 73-ամյա Ալեքսանդր Բելաուսովը զկվել էր գոյատևելու միակ միջոց՝ «Москвич-412»-ից, որն անհայտ անձինք գիշերը հրկիզել էին շենքի բակում: Թոշակառուն տեղի սուպերմարկետներից մեկում առաքիչ էր աշխատում:
Երբ այրված մեքենայի լուսանկարը հայտնվել էր համացանցում, Օմսկի բնակիչները որոշել էին գումար հավաքել և թոշակառուին մեքենա գնել:
Ընդամենը 1 ամսվա ընթացքում բնակիչները հավաքել էին մոտ 2 հազար դոլար և գնել տուժածին «04» մոդելի ոչ նոր, բայց՝ «թարմ» ավտոմեքենա:
«Մեքենան ինձ դուր եկավ, ի՞նչ է պետք տարեց մարդուն՝ որ երկաթյա նժույգը վազի»,- ասել էր երջանիկ թոշակառուն:
Դեկտեմբերի 14-ին՝ Ա. Բելաուսովի ծննդյան օրը, Օմսկի բնակիչները մտադիր են այցելել թոշակառուին և անձամբ շնորհավորել տոնը:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
19306 դիտում
13:42 10-05-2015
Ինչպես են հայերը դիմավորում ոտքով Մոսկվա հասած երևանցի թոշակառուին. տեսանյութ
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել