2399 դիտում
20:01 05-12-2014
Դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական այց է կատարել Ջավախք
Դեկտեմբերի 4-ին Վրաստանում Հայաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը ճանաչողական-աշխատանքային այցով եղավ Ջավախքում:
Ախալցխայում հանդիպեց Սամխցե-Ջավախքի նահանգապետ Ակակի Մաճուտաձեի և Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեի հետ: Դեսպանին ամենուր ուղեկցում էին Վիրահայոց թեմի գերաշնորհ առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը: Յուրի Վարդանյանն այցելեց նաև Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ ներկայացրեց իր գործնեության մասին և ծանոթացավ մարդկանց հուզող խնդիրներին:
Այնուհետև դեսպանն Ախալքալաքում հանդիպեց տեղական իշխանության ներկայացուցիչների, խորհրդարանի պատգամավորի հետ: Հանդիպան ընթացքում քննարկվեցին մի շարք խնդիրներ կապված Վրաստանի միգրացիոն նոր օրենքների, հայկական սահմանային անցակետում առկա խնդիրների և այլնի մասին: Ախալքալաքում նորանշանակ դեսպանին դիմավորեցին Սուրբ Խաչ եկեղեցու բակում աղ ու հացով և հայկական դհոլ զուռնայի ուղեկցությամբ: Դեսպան Յուրի Վարդանյանը եկեղեցում մարդկանց հետ հանդիպան ժամանակ վստահություն հայտնեց, որ միայն համատեղ աշխատանքի և միասնականության շնորհիվ կարող ենք արդյունքի հասնել:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխառաջնորդ Տեր Բաբգէն Վրդ Սալբիյանը սրբապատկեր նվիրաբերեց դեսպանին, մաղթելով եռանդուն ու բեղմնավոր աշխատանք ի փառս Ջավախք աշխարհի:
այս մասին տեղեկացնում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվանը:
Նմանատիպ նյութեր
3367 դիտում
09:36 06-05-2016
Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը մինչ օրս Ջավախք չի մեկնել. «Իրավունք»
1982 դիտում
15:13 17-02-2017
ՀՀ առողջապահության նախարարը ճանաչողական այց է կատարել Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն
1603 դիտում
10:26 11-07-2019
Էլիավ Բելոցերկովսկին ճանաչողական այց է կատարել ՀՀ առողջապահության նախարարություն
Այս բաժնից
1342 դիտում
17:04 02-02-2025
Թուրքիան պատրաստ է ընդունել Գազայում ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալներին
1150 դիտում
15:21 02-02-2025
Սիրիայի նորանշանակ նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարել է Սաուդյան Արաբիա
1585 դիտում
14:53 02-02-2025
Ղազախստանի դեսպանը հայտարարել է, որ դեպի բաց ջրեր ամենաանվտանգ ճանապարհը Իրանի երկաթուղային միջանցքն է