Ինչո՞ւ Յուրի Վարդանյանը մինչ օրս Ջավախք չի մեկնել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. ««Ջավախք» հայրենակցական միությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել Ախալցխայում կատարված միջադեպի կապակցությամբ:
Սույն թվականի ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթից հետո Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա, Աբաթխև և Ծինուբան հայկական գյուղերի երիտասարդներն ավանդույթի համաձայն բարձրացել են տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ` կրակ վառելու և այսպիսով հարգելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հասնելով սրբավայր` նրանք հանդիպել են հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, ովքեր խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը` վրաց երիտասարդները կռվի են բռնվել նրանց ետ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են միմյանց:
Միջադեպի մանրամասները պարզելու նպատակով Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը պետք է մեկներ Ջավախք, սակայն այսօր «Իրավունք»-ը դեսպանության խորհրդական Կարեն Պարունակյանից տեղեկացավ, որ պրն. Վարդանյանը դեռ չի մեկնել Ջավախք: «Մեկ-երկու հարցի մասին մոտ օրերս պարզաբանում պետք է ստանանք Սամցե-Ջավախքի նահանգապետից, ոստիկանությունից: Դրանից հետո Յուրի Վարդանյանը կմեկնի Ջավախք»,- ասաց Պարունակյանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]