1468 դիտում
20:36 05-12-2014
14-ամյա Սևյանը կմասնակցի Վեյկ ան Զեեի մրցաշարին
2015 թ. հունվարի 9-ին Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում սկսվելիք Տատա Սթիլ ավանդական փառատոնի կազմակերպիչները հրապարակեցին B մրցաշարի (ՙհավակնորդներ՚) մասնակիցների կազմը: Ինչպես տեղեկացնում է Armchess.am-ը, հեղինակավոր այս մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել նաեւ մեր հայրենակից գրոսմայստեր Սամվել Սեւյանը, որի 14-ամյակը կլրանա այս տարվա դեկտեմբերի 26-ին: Սեւյանի մրցակիցների մեջ կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Նավարան, Վեյ Յին, Շանկլանդը, Լ’Ամին, Պոտկինը, Վան Կամպենը, Թիմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել գլխավոր մրցաշարի կազմը: Այստեղ Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն Կարլսենը, գրոսմայստերներ Կարուանան, Գիրին, Սոն, Վաշիե-Լագրավը, Դին Լիրենը, Ռաջաբովը, Իվանչուկը, Ջոբավան, Շարիչը, Հոու Յիֆանը, Վան Վելին:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
19:58 25-01-2014
Լևոն Արոնյան` Վեյկ Ան Զեեի գերմրցաշարի հաղթող
1412 դիտում
21:07 25-11-2014
Սամվել Սևյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում
2447 դիտում
17:44 08-10-2022
Արոնյանը և Սևյանը ոչ-ոքի են ավարտել պարտիան
Այս բաժնից
3322 դիտում
20:22 30-12-2024
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստին
4795 դիտում
12:39 29-12-2024
Տալախաձեն Լալայանի հետ լուսանկար է հրապարակել
3238 դիտում
11:23 29-12-2024
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Բրիսբենի WTA-500 շարքի մրցաշարում