211652_close_icon
views-count4101 դիտում article-date 14:37 05-12-2014

Սահմանադրական դատարանն ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի վերաբերյալ որոշում է կայացրել

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը եւ որոշում կայացրել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ` Գագիկ Հարությունյանի խորհրդական Արամ Վարդևանյանը: Նրա խոսքով, դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը փաստացի դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որոշել է, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն և, անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից, պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը: Միաժամանակ դատարանն արձանագրել է նաև, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը բոլոր դեպքերում պետք է լինեն բողոքարկելի: Դրանից բացի, Սահմանադրական դատարանը որոշել է նաև, որ մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը:

Նմանատիպ նյութեր