slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանների մասնագիտական որակները. Արա Զոհրաբյան
211652_close_icon

Խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանների մասնագիտական որակները. Արա Զոհրաբյան

views-count1056 դիտում article-date 11:16 05-12-2014
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի անձնակազմի անդամներին` ռեկտոր Ժան Ժակ Մոնտուայի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակների տրամադրման միջոցով հետաքրքրություն առաջացնել ուսանողների շրջանում փաստաբանության հանդեպ: Այս ուսանողների ներուժը հետագայում հնարավոր կլինի օգտագործել հայ-ֆրանսիական փաստաբանական կապերի ամրապնդման և հետագա զարգացման համար: Այդ նպատակով փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի համար նախատեսված մրցույթի երկրորդ փուլը, որը հաղթահարել են 12 ուսանողներից 10-ը: Մրցույթում հաղթողների ընտրության չափորոշիչներն են եղել ֆրանսերեն լեզվի տիրապետումը և փաստաբան դառնալու մոտիվացիան: Մրցույթում ընտրված ուսանողներից յուրաքանչյուրը կստանա 500-ական եվրո գումար: Նշենք, որ այս կրթաթոշակը «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորմանը» տրամադրել է ֆրասահայ բարերար, փաստաբան Ռայմոնդ Եզեգելյանը: Ողջունելով հյուրերին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է՝ «առիթ ունեցել եմ շփվել ֆրանսիական համալսարանի ուսանողների մասնագիտական որակների հետ և տպավորված եմ նրանց գիտելիքներով: Նախկինում լավ համագործակցություն ենք ունեցել Ձեր բուհի իրավաբանական ֆակուլտետի դեկան Գրիգոր Բադիրյանի հետ և այժմ էլ ուրախ ենք համագործակցությունը շարունակելու համար»,-հայտնել է Արա Զոհրաբյանը: Շարունակելով ներկայացնել Փաստաբանների պալատը և Փաստաբանական դպրոցը՝ պալատի նախագահը մանրամասն ներկայացրել է, թե ինչպես կարող է իրավաբանը դառնալ փաստաբան: «խնդիր ենք դրել բարձրացնել փաստաբանների մասնագիտական որակները և այսօր պետք է արձանագրել, որ իրավաբանների մեծ հոսք կա փաստաբանական դպրոց»,-նշել է Փաստաբանների պալատի նախագահը: Այնուհետև Արա Զոհրաբյանը հանդիպել է «Հայաստանի ֆրանկոֆոն փաստաբանների միավորման» կողմից սահմանված կրթաթոշակի առաջին փուլը հաղթահարած Հայաստանում ֆրանսիական համալսարանի 12 ուսանողներին: Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև, որ Հայաստանում Փաստաբանական դպրոցի ստեղծման հիմքում ներդրվել է Փարիզի փաստաբանական դպրոցի մոդելը: Նշենք, որ Փարիզի փաստաբանական դպրոցի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տարեկան երկու փաստաբաններ ուսումնառություն են ստանում Փարիզում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուան հայտնել է, որ հարգանքով է վերաբերվում այն կառույցներին, որոնք իրականացնում են արդարադատություն կամ օժանդակում են արդարադատությանը: «Երկար տարիներ է, ինչ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կադրեր է պատրաստում իրավաբանության ոլորտում և հուսով եմ, որ այդ կադրերից շատերը կմիանան Հայաստանի փաստաբանական համայնքին: Մեզ համար արժեք են այն փաստաբանները, ովքեր ֆրանկոֆոն են: Սա իր հերթին կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացմանը փաստաբանության ոլորտում: Ուրախ եմ, որ հաջողություններ ենք գրանցում և կարծում եմ, որ հետագայում ֆրանկոֆոն փաստաբանները կկարողանան իրենց մասնագիտական կարողությունները ծառայեցնել Հայաստանում ֆրանսիական բիզնես միջավայրում»,- նշել է Մոնտուան: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնտուային և բուհի ուսանողներին ընդունել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, ով ներկայացրել է փաստաբանական դպրոցում դասավանդվող առարկաների մեթոդը, դպրոցի բացումից ի վեր իրականացված գործընթացները և վիճակագրությունը կապված դպրոցի ընդունելության և փաստաբանական դպրոցի նկատմամբ բարձրացած հետաքրքության մասին շնորհանդեսը և պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք հիմնականում կապված են եղել ուսումնական պրոցեսի հետ:

Նմանատիպ նյութեր