ԱՄՆ բանակում նվազել է սեքսուալ ոտնձգությունների թիվը
                        ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, որը շուտով կթողնի պաշտոնը, հայտարարել է, որ Պենտագոնը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարում նշանակալի հաջողության է հասել: 
Վերջին երկու տարում նվազել է ծառայակիցների  կողմից սեռական բռնության ենթարկվող զինվորների թիվը: 2012 թվականին այդպսի  26 հազար դեպք էր գրանցվել, իսկ այս տարի` 19 հազար: 
Միաժամանակ, Պենտագոնի հարցումների արդյունքում պարզվել է, որ բանակում ավելացել է սեռական ոտնձգությունների մասին բարձրաձայնողների թիվը` հասնելով 6 հազարի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

