Հնդկաստանի հիվանդանոցում 15 մարդ զրկվել է տեսողությունից
                        Հնդկաստանի Փենջաբ նահանգում ակնաբուժական կլինիկայի 15 այցելու վիրահատությունից հետո կորցրել  է տեսողությունը: 
Ամրիտսար քաղաքի գլխավոր վիրաբույժի խոսքով` հիվանդները կատարակտայի հեռացման վիրահատություն են տարել, ընդ որում` բժիշկները նրանց  ընդունելու թույլտվություն չեն ունեցել: 
Դեպքի առթիվ քննություն է կատարվում: Նոյեմբերին էլ վիրահատությունից հետո 15 կին էր մահացել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

