ԱՄՆ-ն պատժամիջոցներ է դիտարկում Իսրայելի համար
ԱՄՆ Սպիտակ Տան և Պետքարոտւղարության ներկայացուցիչները դռնփակ հանդիպում են անցկացրել նախօրեին, որի ընթացքում քննարկվել է Իսրայելի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը՝ կապված Կանաչ գիծ տարածում բնմակավայրեր կառուցելու իսրայալական իշխանությունների մտադրության հետ, գրում է The Times of Israel-ը:
Տեղեկությունը Սպիտակ Տան աղբյուրը հայտնել է Իսրայելի իշխանություններին: Այնուամենայնիվ, դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Նշենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերություններում լարվածություն առաւջացավ այն բանից հետո, երբ այս տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Իսրայելը Արևելյան Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու ծրագիր է մշակել: ԱՄՆ-ն քննադատեց այդ ծրագիրը և հայտարարեց, որ Իսրայելը վտանգում է իր ամենամոտ դաշնակցի հետ հարաբերությունները: