1281 դիտում
20:28 04-12-2014
ԼՂՀ խորհրդարան է ներկայացվել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը
Դեկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Օրակարգում «ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի պաշտոնական ներկայացման հարցն էր:
Օրինագծի եւ բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի վերաբերյալ հանդես գալով համապատասխան հաղորդմամբ՝ ԼՂՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թեւոսյանը նշեց, որ բյուջեի նախագիծը կազմելիս կառավարությունը որպես հիմք ընդունել է ԼՂՀ Նախագահի նախընտրական եւ գործադիր մարմնի 2012-2017թթ. գործունեության ծրագրերի դրույթները՝ հաշվի առնելով նաեւ ընթացիկ տարում արձանագրված տնտեսական զարգացման միտումները: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի ներկայացմամբ 2015 թվականին կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը հիմնականում միտված է լինելու տնտեսական զարգացմանը եւ աճի կայուն տեմպերի ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, հասարակության բոլոր անդամների համար կյանքի բարեկեցիկ եւ արժանապատիվ պայմանների ստեղծմանը, պետականաշինությունը և երկրի պաշտպանունակությունն ապահովող ինստիտուտների զարգացմանը։
Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագծով կառավարությունն առաջարկում է հաստատել ԼՂՀ 2015 թվականի պետական բյուջեն. եկամուտների գծով՝ 83,246.3մլն դրամ, ծախսերի գծով՝ 88,127.6մլն դրամ եւ դեֆիցիտը՝ 4,881.3 մլն դրամ:
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց գալիք տարում երկրի սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններն ու շեշտադրումները՝ լրացուցիչ պարզաբանումներ տալով պետբյուջեի նախագծի առնչությամբ պատգամավորների բարձրացրած հարցերին:
Ամփոփելով համատեղ նիստի արդյունքները՝ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ից մեկնարկող քննարկումները տարբեր ձեւաչափերով եւ փուլերով շարունակվելու են մինչեւ լիագումար նիստը՝ համաձայն հաստատված ժամանակացույցի:
Նմանատիպ նյութեր
3206 դիտում
15:55 01-12-2016
Խորհրդարանին է ներկայացվել «ԼՂՀ 2017 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը
1462 դիտում
07:22 10-10-2024
Նիկոլ Փաշինյանը խորհրդարան կգնա. քննարկվելու է 2025 թվականի բյուջեի նախագիծը. «Ժողովուրդ»
1589 դիտում
21:51 22-11-2019
Արցախի խորհրդարանին է ներկայացվել 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը
Այս բաժնից
754 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին