Իրանի հաքերները մեծ վտանգ են ներկայացնում. Cylance
                        Իրանի հաքերները սպառնում են աշխարհին, ասվում է ԱՄՆ կիբերանվտանգության հարցերով զբաղվող Cylance ընկերության հաշվետվության մեջ: 
Հետազոտության տվյալներով` վերջին երկու տարում իրանցի հաքերները գողացել են աշխարհի խոշորագույն տնտեսական, տրանսպորտային եւ շինարարական կազմակերպությունների տվյալները, ինչը վերջիններիս նյութական վնասներ հասցնելու հնարավորություն է տալիս: 
Հաքերների թիրախում են ԱՄՆ-ն, Իսրայելը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Հնդկաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: 
Իսկ ԱՄՆ-ում Իրանի դեսպանն էլ հայտարարել է, թե Cylance ընկերության մեղադրանքներն  անհիմն են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

