211652_close_icon
views-count718 դիտում article-date 14:17 12-12-2014

Եթե մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքը. Բաբկեն Պիպոյանը` Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքի մասին

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է. «Նոյեմբերի 28-ին Եղվարդի մանկապարտեզում գրանցվեց երեխաների զանգվածային թունավորում, ավելի քան 100 երեխաներ տեղափոխվեցին տարբեր բուժհաստատություններ: Օրեր անց պարզվեց, որ երեխաների մոտ հայտնաբերվել է շիգելլոզ՝ «դիզինտերիա» հիվանդություն: Մինչ օրս չկա որևէ մեկնաբանություն՝ ինչն է հանդիսացել հիվանդության պատճառ, իսկ պատկան մարմինները լռում են կամ առավելուգույնը պրոբլեմը բարդում մեկը մյուսի վրա: Բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ եթե չբացահայտվի պրոբլեմի իրական պատճառը, ապա մեղավոր են լինելու հավասարապես թե՛ Առողջապահության նախարարությունը, թե՛ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Մասսայական թունավորման դեպքում երեխաներին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո առաջին հերթին պետք է պարզվեին հիվանդության առաջացման պատճառներն ու մեղավորները: Միայն եթե բոլոր մեղավորները պատժվեն, հնարավոր կլինի բացառել հերթական ցավալի դեպքի գրանցումը: Բոլորը պետք է գիտակցեն, որ եթե չպարզվի հիվանդության առաջացման իրական պատճառը, պատիժը լինելու է շատ ավելի խիստ, քանզի իրենց անմիջական պարտականությունների մեջ առաջին գործառույթը պատճառը պարզելն է, իսկ պատճառը չպարզելը՝ ամենամեծ աշխատանքային թերացումը: Բարեբախտաբար, բոլոր երեխաներն արդեն դուրս են գրվել, բայց դա չի նշանակում, որ կարելի է մոռանալ արձանագրված դեպքը և սպասել հաջորդին: Առավել ևս, պետք է գիտակցել, որ հաջորդի հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել»:

Նմանատիպ նյութեր