«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լահմը հայտարարել է, որ չի վերսկսի իր միջազգային կարիերան: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնությունից հետո Լահմը հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու մասին:
«Ես պետք է հիասթափեցնեմ գերմանացի երկրպագուներին, քանի որ չեմ վերադառնա Գերմանիայի հավաքական: Ինձ համար այդ էջը արդեն թերթված է: Ապագայում Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը կկրեմ, որպես երկրպագու»,- Լահմի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: