Քաթար օփեն. 8-րդ տուրը հաջող է դասավորվել հայ գրոսմայստերների համար
                        Քաթարում ընթացող օփեն մրցաշարում ավարտվել են  8-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստերներ  Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթանականեր են տարել,  իսկ Էլինա Դանիելյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Հովհաննես Գաբուզյանն իրենց պարտիաներն ավարտել են  ոչ-ոքի:
Խաղացված 8 տուրերից հետո՝
Հակոբյան – 6
Մովսիսյան – 5
Մելքումյան – 5
Դանիելյան – 4.5
Գաբուզյան – 4.5
Հովհաննիսյան – 4.5
Սարգսյան – 4.5
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

