Վրաստանի արտգործնախարարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարուղարը հանդիպում են անցկացրել Բրյուսելում
                        Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին Բրյուսելում հանդիպում է անցկացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգի հետ:
Հանդիպումից հետո Բերուչաշվիլին լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի առաջնահերթություններ համարվող տարածաշրջանային անվտանգության հարցեր:  Մասնավորապես, խոսքը գնացել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված ռազմավարական դաշինքի և համագործակցության պայմանագրի մասին: 
«Այդ պայմանագիրը գնահատվել է ևս մի հատուկ քայլ՝ ուղղված Վրաստանի զավթմանը, և մարտահրավեր է եվրոպական և եվրոատլանտյան անվտանգությանը»,-ասել է Վրաստանի արտգործնախարարը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Վրաստանը կլինի այդ հարցում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

