Հնդկաստանի գյուղերից մեկում արջ են փրկել. տեսանյութ
                        Հնդկաստանի գյուղերից մեկում փոսից արջ են հանել: Կենդանին ներխուժել էր  գյուղ եւ ահ ու սարսափի առիթ հանդիսացել, մինչեւ որ ընկել էր ջրի համար նախատեսված փոսի մեջ:  
 
Քոթոթը տեւական ժամանակ փորձել է ինքնուրույն դուրս գալ, բայց ապարդյուն: Արջին փոսից օգնել են հանել բնապահպանները:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


