Սպիտակ Տունը գտնում է, որ Ռուսաստանը «Հարավային հոսք»-ը փակեց ճնշումների արդյունքում
                        Ամերիկյան իշխանությունները Ռուսաստանի կողմից «Հարավային հոսք» նախագծի փակումը համարել են Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների և ճնշումների արդյունք, հաղորդում է Rosbalt.ru-ն:
«Արված հայտարարություններն իրականում Ռուսաստանի դեմ ուղղված մի շարք պատժամիջոցների և ճնշումների արդյունք է»,-ասել է ԱՄՆ Սպիտակ Տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Մնարկ Սթրոխը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նախագծի փակման մասին՝ որպես պատճառներից մեկ նշելով այն, որ մինչև այժմ Բուլղարիայի կառավարությունը այդ երկրում գազատարի շինարարության թույլտվություն չի տվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

