Իրանն իր միջուկային խնդիրը կլուծի միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության միջոցով. Ռուհանի
Իրանը համաշխարհային հանրության հետ կառուցողական փոխգործակցության միջոցով կլուծի իր միջուկային խնդիրը, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին:
Ըստ Ռուհանիի՝ աշխարհն արդեն իսկ ընդունել է Իրանի միջուկային ծրագրի հիմնական կետերը, ներառյալ՝ երկրի ներսում ուրանի հարստացման գործընթացը: