Պայթեցվել է ՄԱԿ-ի հումանիտար օգնության շարասյունը. կա 4 զոհ
                        Ուժեղ պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյից ոչ հեռու: Նախնական տվյալներով՝ պայթել է զրահապատ մի մեքենա: 
Ականատեսները հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել  այսպես կոզված «կանաչ գոտի» կոչվող տարածքի մուտքի մոտ, ուր գտնվում են օտարերկրյա  դեսպանատները: 
Հայտնի է նաև , որ այդ ահաբեկչական գործողությունը ուղղված է եղել ՄԱԿ-ի շարասյանը. զոհվել է 4 մարդ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

