Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը. Էշթոն
                        ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության երկրորդ շարասյունը խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին հաղորդում է UNIAN լրատվականը:
Էշթոնի խոսքերով՝ հանգստյան օրերին ուկրաինական տարածք է մուտք գործել և այն լքել երկրորդ հումանիտար շարասյունը, ինչն արվել է առանց Ուկրաինայի իշխանությունների թույլտվության: 
Էշթոնը նաև ընդգծել է, որ դրանով խախտվել են ոչ միայն միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այլև՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

