211652_close_icon
views-count1218 դիտում article-date 11:16 03-12-2014

Քեթիի լեռնանցքում վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ են խցանվել

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ գիշերը ժամը 03:30-04:00-ի սահմաններում, Աշոցք- Գյումրի ավտոճանապարհի Քեթիի լեռնանցքում անվադողերի մաշվածության պատճառով վրացական ծանրաքաշ 4 մեքենաներ խցանվել են: Ճանապարհը սպասարկող «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ խցանված մեքենաները դուրս բերելու համար: Աշոցք-Գյումրի ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Նմանատիպ նյութեր