Գերմանիայի գյուղնախարարը պատերազմ է հայտարարել վայրի վարազներին
                        «Թշնամին լավ թաքնվում է, խելացի է եւ ավելի ուժեղ է դառնում»,-այսպիսի ամպագոռգոռ հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի գյուղատնտեսության նախարարը՝ ընդամենը նկատի ունենալով վայրի վարազներին: 
Հելմուտ Բրունները կարծես պատերազմ է հայտարարել վայրի խոզերին եւ «զինվում» է: Բանն այն է, որ անսպասելիոն վայրի վարազները հայտնվել են Բավարիայում: Վերջերս էլ վայրի վարազների խմբեր են նկատվել Աուգսբուրգում: Հիմա էլ կենդանիները գրեթե հասել են Մյունխեն: 
Ֆերմերները բողոքում են, որ վարազներ շատացել են եւ  ոնչացնում են հատկապես եգիպտացորենի ցանքատարածությունները, նաեւ դառնում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ:
Ահաբեկված գյուղնախարարն էլ առաջարկում է մասսայական որս կազմակերպել՝ վարազների գլխաքանակը պակասեցնելու նպատակով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

