«Նյու-Յորք Կոսմոս»-ում Ռաուլի շնորհանդեսը կկայանա դեկտեմբերի 9-ին
Ամրիկյան «Նյու-Յորք Կոսմոս» ակումբը թիմի նորեկ Ռաուլին պաշտոնապես կներկայացնի դեկտեմբերի 9-ին: Շնորհանդեսը տեղի կունենա Նյու-Յորք քաղաքում: Լեգենդար ֆուտբոլիստը կստանձնի նաև ակումբի ակադեմիայի տեխնիկական խորհրդատուի պարտականությունները:
Ավելացնենք, որ «Նյու-Յորք Կոսմոս»-ը հանդես է գալիս հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի երկրորդ դիվիզիոնում:
Ռաուլը իր նոր թիմում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով: