Ռաուլը հանդես կգա «Նյու-Յորք Կոսմոս»-ի կազմում
Իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլը մոտ է ամերիկյան «Նյու-Յորք Կոսմոս» տեղափոխվելուն:
37-ամյա խաղացողի և քաթարական «Ալ-Սադի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանալուց հետո իսպանացին մեկնել է Նյու-Յորք:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Ֆուտբոլիստը այնտեղ այցելել է NASL-ում հանդես եկող «Կոսմոս» ակումբի խաղին, և շփվել է ամերիկյան ակումբի ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ «Կոսմոս»-ը հաջորդ մրցաշրջանում MLS-ում հանդես գալու իրավունք կստանա: