1110 դիտում
18:10 02-12-2014
Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որն այդպես էլ չթեժացավ. Էդուարդ Շարմազանով
Հարգելի խորհրդարան,
Ավարտվեց հերթական քաղաքական աշունը, որը նախորդ աշուններից առանձնապես չտարբերվեց եւ այդպես էլ չթեժացավ: Ինչպես ասում են, իշխանություններն աշխատում են, ընդդիմությունը՝ քննադատում, երբեմն էլ` անհարկի աղմկում: Իշխանությունների օրակարգը ամբողջական է եւ միտված է բարեփոխումների միջոցով երկրի զարգացմանը: Ի տարբերություն իշխանությունների՝ քաղաքական որոշ ուժեր այդպես էլ չձեւավորեցին թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական միասնական օրակարգ:
Հարգելի գործընկերներ,
Հայոց խորհրդարանում երեկ մեկնարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման պայմանագրին հավանություն տալու հարցի քննարկումը: Մեր համոզմամբ՝ այդ միությանն անդամակցելը դրական է եւ բխում է մեր պետության շահերից: Ավելին՝ թե՛ որոշ ընդդիմադիր առաջնորդների հրապարակային հայտարարությունները, թե՛ գլխադասային հանձնաժողովում հարցի քննարկումներն ու քվեարկությունը ցույց տվեցին, որ խորհրդարանում առկա քաղաքական ուժերի
մեծամասնությունը կողմ է իշխանությունների այս որոշմանը, այդ թվում նաեւ այն ուժերը, որոնց ներկայացուցիչները 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո իրար հերթ չտալով փորձում էին քննադատել մեզ:
Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:
Հարգելի խորհրդարան,
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայից հնչող ազդակները գալիս են ապացուցելու, որ Թուրքիան շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Դրա վկայությունն է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ
Չավուշօղլուի վերջերս արված հայտարարությունը, համաձայն որի՝ Թուրքիան խոչընդոտելու է Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Չնայած նրանց գործադրած ջանքերին՝ այնուհանդերձ կան եւ կլինեն երկրներ, որոնք հանդիսանում են մարդու իրավունքների պաշտպանության իրական ջատագովներ: Վառ ապացույցը Բոլիվիան է, որի խորհրդարանի զույգ պալատների կողմից նախօրեին միաձայն դատապարտվեց Հայոց ցեղասպանությունը եւ այն ժխտող քաղաքականությունը: Համոզված
եմ, որ մարդկության դեմ իրագործված ոճիրները պետք է դատապարտվեն, քանի որ ժխտողականությանը միտված ցանկացած գործողություն նույնքան հանցավոր է, որքան ոճրագործությունը:
Շնորհակալություն ուշադրության համար:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Նմանատիպ նյութեր
6582 դիտում
15:48 17-07-2020
Հայաստանի վրա ցանկացած հարձակում հետ կմղվի. այդպես է եղել միշտ, այդպես կլինի միշտ. Գարիկ Մարտիրոսյան
1608 դիտում
18:48 16-01-2021
Ստեփան Դանիելյան. Մենք այդպես էլ չհասկացանք, թե արցախյան երկրորդ պատերազմին ինչի եղավ ու ինչու այդպես ստացվեց
Այս բաժնից
580 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1327 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա