Տան հետևի մուտքի մոտ դրված նռնակը վնասազերծվել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 16.05-ին, 1959 թ. ծնված Նոյեմի Հ.-ից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ իրենց տան հետևի մուտքի մոտ կանաչ գույնի ական է դրված:
Մեկնած օպերատիվ խումբը սակրավորների խմբով նշված վայրում հայտնաբերել են «Ջ-1» տեսակի նռնակ, որը տեղում վնասազերծվել է:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]