Լեհաստանի Սլուպսկ քաղաքի քաղաքապետ է դարձել միասեռականը
Լեհաստանում առաջին անգամ միասեռականը ընտրվել է երկրի հյուսիսում գտնվող Սլուպսկ քաղաքի քաղաքապետ:
Ռոբերտ Բյեդրոնի օգտին քվեարկել է ընտրողների 57%-ը:
Ի դեպ՝ 2011 թ-ին նա դարձել էր լեհական Թագավորական խորհրդարանի պատգամավոր և հայտնել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին: