Ֆրանսիան ներողություն է խնդրել Սենեգալից
Նախօրեին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել է Սենեգալի մայրաքաղաք Դաքարի գերեզմանատուն, որտեղ 70 տարի առաջ թաղվել են ֆրանսիացիների կողմից գլխատված 35 սենեգալցի զինծառայողներ:
Օլանդը ներողություն է խնդրել Սենեգալի ժողովրդին` այդ ցավի համար: Հայրենական պատերազմի ընթացքում սենեգալցի զինվորները ծառայում էին Ֆրանսիայի բանակում:
1944 թվականին նրանց մի մասը պահանջել է վճարել ծառայության վարձը, ինչը ֆրանսիացիների կողմից ընկալվել է որպես ըմբոստություն, ինչից հետո սենեգալցիներին մահապատժի են ենթարկել: Այդ ժամանակ Սենեգալը Ֆրանսիայի գաղութն էր: