Երբ հայոց եկեղեցին ֆուտբոլի մրցաշար է կազմակերպում. լուսանկարներ
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի աջակցությամբ մայրաքաղաքի դպրոցների շրջանում անցկացվեց «Հայարտուն» գավաթի խաղարկության ֆուտբոլի մրցաշար: Մասնակցության հայտ էին ներկայացրել Թբիլիսիի թիվ 81, 84, 92, 96, 98 և 104 հանրային դպրոցների 9-ից 11-րդ դասարանների աշակերտներից կազմված պատանի ֆուտբոլիստների թիմերը:
Գավաթի համար պայքարում հանդիպեցին թիվ 84 և թիվ 96 դպրոցները: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով. հաղթող թիմի տիտղոսին ու «Հայարտուն» գավաթը ստանալու պատվին արժանացավ թիվ 84 դպրոցի թիմը:
«Հայարտուն» գավաթի խաղարկությունը պատանիների շրջանում լինելու է ամենամյա, տեղեկացնում է Վիրահայոց թեմի լրատվական ծառայությունը: