3182 դիտում
14:04 04-07-2015
Պատերազմի դաշտում ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջեւ ֆուտբոլի, վոլեյբոլի մրցաշարեր էի կազմակերպում. գեներալ Մանվել Գրիգորյան. լուսանկարներ
ԵԿՄ-ի եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` Զորավարի գավաթ: Այս տարի խաղարկությանը մասնակցեց մայրաքաղաքի եւ հանրապետության տարբեր մարզերի մոտ 2 տասնյակ թիմ: Այսօր կայացած 3-րդ տեղի համար խաղում Էջմիածնի թիմը 3:0 հաշվով հաղթեց Արմավիրի թիմին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Երեւանի «Փյունիկ»-ը, որը եզրափակիչում 1:0 հաշվով հաղթեց «Մերձավանին»: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ԵԿՄ վարչությունից:
Ստորեւ ներկայացնում ենք ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ելույթը.
«Հարգելի՛ ներկաներ,
Շնորհավորում եմ բոլորիս երկրապահական հերթական գեղեցիկ միջոցառման կայացման փաստի առիթով:
Սպորտը, մասսայական ֆիզկուլտուրան անչափ կարեւոր ոլորտներ են: Սպորտսմենների առավելությունը ես զգացել եմ դեռ ռազմի դաշտում՝ Արցախյան պատերազմի ժամանակ: Մարզիկներն առավել արագաշարժ էին, առավել ճկուն: Ի դեպ, մեր կողքին, զենքը ձեռքին, հայրենյաց սահմանների պաշտպանության եւ ազատագրման համար մարտնչում էին նաեւ անվանի մարզիկներ:
Մարզական միջոցառումներն էլ պատերազմական առօրյայի մաս էին կազմում: Ես անձամբ մեր բրիգադի տարբեր գումարտակների միջեւ ֆուտբոլի, վոլեյբոլի, այլ մարզաձեւերի մրցաշարեր էի կազմակերպում:
Այդ մրցաշարերը նպաստում էին բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանն ու ընդանուր ֆիզիկական պատրաստվածությանը: Իզուր չի ասված՝ առողջ մարմնում առողջ հոգի: Դա է պատճառը, որ Երկրապահն այսօր եւս մեծ կարեւորություն է տալիս սպորտին, ընդհուպ՝ կոնկրետ մարզաձեւերի հանրապետական ֆեդերացիաների նախագահությունը երկրապահներ են իրականացնում:
Ինքս ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն եմ, ֆեդերացիայի անմիջական ղեկավարմամբ զբաղվում է Էջմիածնի քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ այսօր ավարտված ֆուտբոլի ավանդական մրցաշարի հիմնական կազմակերպիչներից է:
Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին՝ մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ եւ շնորհավորում եմ հաղթող, մրցանակակիր թիմերին, անհատական մրցանակների արժանացած մարզիկներին: Ես շնորհավորում եմ մրցաշարի բոլոր մասնակիցներին, քանզի այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան: Հաղթել ենք բոլորս, հաղթել է հայկական սպորտը, հաղթել է երկրապահական ավանդույթը:
Միասնություն եմ մաղթում մեր ժողովրդին, որպեսզի առաջիկայում լրջագույն, համազգային հաղթանակներ ունենանք եւ խաղաղություն եմ մաղթում հայոց աշխարհին»:
Ի դեպ, Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողների մրցանակներ էր սահմանել` առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան եւ լավագույն հարձակվող:Հատուկ մրցանակի է արժանացել նաեւ մրցաշարի լավագույն գոլի հեղինակը:
Էջմիածնի քաղաքապետարանը ոչ միայն մրցաշարի համակազմակերպիչ էր, այլեւ` հովանավոր: Հովանավորներից էին նաեւ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ն ու «Արփինետ» ՍՊԸ-ն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
14897 դիտում
09:30 20-06-2018
«Մանվել Գիգորյանին անձամբ եմ նշանակել բրիգադի հրամանատար». Նորատ Տեր-Գրիգորյանց․ «Փաստ»
Այս բաժնից
1408 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին